Սերբիայի խորհրդարանը մերժեց. «դեռ վա՞ղ է զբաղվել Հայոց Ցեղասպանության հարցով»

regnum_picture_1520529529_big

Սերբիայի խորհրդարանը մերժել է ընդդիմության՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը: Վերջին տասնամյակներում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են սերբական խորհրդարան, սակայն դրանք բոլորը մերժվել են:

Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւն այս անգամ առաջ է քաշել Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով այժմ գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը: Նա ընդգծել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշման հստակեցման կարեւորությունը՝ հիշեցնելով, որ դա 20-րդ դարի մեծագույն ողբերգությունն է, որն ընդունվել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի նահանգների մեծամասնության կողմից:

Շուրջ 7 մլն բնակչություն ունեցող Սերբիան, որը նախորդ դարի սկզբին գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, հանդիսանում է այն երկրներից մեկը, որտեղ հայկական համայնքը բազմամարդ չէ: Տարբեր գնահատականներով, այստեղ բնակվում է մինչեւ 300 հայ:

Անկախ այդ հանգամանքից, Սերբիայի նախագահն այն օտարերկրացի առաջնորդներից էր, ովքեր 2015թ.-ի ապրիլի 24-ին Երեւանում մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչու՞ է սերբական խորհրդարանը խուսափում ճանաչումից. ըստ դիվանագետ Ալեքսանդրա Յոսկիմովիչի, Սերբիայի համար դեռ վաղ է զբաղվել նմանօրինակ հարցերով:  

Աղբյուր՝ regnum.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝