Թուրքիան նախապատրաստվում է իրականացնել եւս մեկ ռազմական օպերացիա այլ երկրում

yu_1503042566

Ներկայումս Անկարան քրդերի դեմ իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան սիրիական Աֆրինում:

Թուրքական եւ իրաքյան իշխանությունները Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության դեմ համատեղ ռազմական օպերացիա կանցկացնեն նաեւ Իրաքի հյուսիսում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Չավուշօղլուի խոսքերով՝ իրաքյան իշխանությունը ցանկանում է սկսել ռազմական օպերացիան մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո:

«Իրաքյան իշխանությունը ցանկանում է մաքրել երկիրն ահաբեկչական կազմակերպություններից»,- մեկնաբանել է թուրք նախարարը:

Անկարան այժմ քրդերի դեմ շարունակում է «Ձիթենու ճյուղ» ռազմարշավը սիրիական Աֆրինում: Ավելի վաղ թուրքական զինված ուժերը եւ սիրիական ընդդիմությունը գրավել էին Աֆրինի Ռաջո քաղաքը:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝