Պետդումայում առաջարկել են մահապատիժ սահմանել ընտրություններին միջամտող օտարերկրացիների համար

89d57893af8d05094d9f03261600977c

ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերով, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն առաջարկել է մահապատիժ սահմանել այն օտարերկրացիների համար, ովքեր միջամտում են ընտրություններին:

«Եթե մեզ մոտ կա 25 տարի, սակայն մահապատիժ չկա, ապա պետք է 25 տարի տալ: Կամ պետք է մահապատժի դատապարտել, քանի որ դա սահմանադրական կարգի փոփոխություն է: Դա մարդու բռնությունից եւ սպանությունից հետո ամենածանր հանցագործությունն է»,-նշել է պաշտոնյան:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ից եւ Դաշնային խորհրդից հայտնել էին, որ իրենք տեղեկատվության են տիրապետում, որ Վաշինգտոնը Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր է ձեռնարկում:

Մասնավորապես, կան տեղեկություններ, որ ԱՄՆ-ը մտադիր է ռուսաստանյան ընտրությունները ճանաչել ոչ լեգիտիմ:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին 2016թ.-ի ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Անցկացվող հետաքննության շրջանակում ամերիկյան հատուկ ծառայությունները մեղադրանք են ներկայացրել 13 ռուսաստանցիների, որոնց թվում է գործարար Եվգենի Պրիգոժինը:

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝