Քսենյա Սոբչակի վրա հարձակում է տեղի ունեցել

6a1e2

ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի վրա հարձակում է տեղի ունեցել Միխայիլ Գորբաչովի ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ: Այդ մասին Սոբչակը գրել է Twitter-ի իր էջում:

Պետրովյան պալատի մուտքի մոտ, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը, նրան հրել է մի տղամարդ եւ «Սա Ժիրինովսկիի համար» գոռալով Սոբչակի վրա ջուր է լցրել:   

Նախագահի թեկնածուն գրել է, որ հարձակվողն Ալան Ձուցեւն է, ով հանդիսանում է Մոսկովյան քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի օգնականը:

Ձուցեւը բերման է ենթարկվել եւ տեղափոխվել ոստիկանության բաժանմունք: Այժմ քննություն է տարվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերով հեռարձակված բանավեճի ժամանակ Քսենյա Սոբչակը ջուր էր լցրել իր ընդդիմախոսի՝Վլադիմիր Ժիրինովսկիի դեմքին: Վերջինս Սոբչակի հասցեին անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել՝ նրան անվանելով հիմար, անբարոյական մարմնավաճառ:

 

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝