Իտալիայի ԱԳՆ-ը մուտքի վիզա չի տրամադրել ռուսաստանցի սենատորին

1485297144

Իտալիայի ԱԳ նախարարությունը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովին, ով ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում պետք է հետեւեր երկրի խորհրդարանական ընտրությունների ընթացքին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իտալացիները երկար ժամանակ չէին պատասխանում որպես դիտորդ իմ մասնակցության հայտին, եւ արդյունքում մերժում եկավ»,- ասել է Ջաբարովը գործակալությանը տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Խորհրդարանական վեհաժողովի որոշմամբ պետք է ապահովվի ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական եւ այլ խորհրդարանական միջոցառումներին ասամբլեայի անդամների անխափան մուտքը

«Սակայն Իտալիայի ԱԳ նախարարությունը վախեցավ Եվրամիության ճնշումից: Իտալիան համապատասախան նոտա է հղել Հռոմում գտնվող մեր դեսպանատուն»,- հայտնել է սենատորը:

Նա կարծում է, որ  Ռուսաստանն իրեն կարող է իրավունք վերապահել ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում իտալացի խորհրդարանականների նկատմամբ պատասխան միջոցներ կիրառել:

Խորհրդարանականն ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ընդգծելով ռուսաստանցի եւ իտալացի օրենսդիրների միջեւ դրական հարաբերությունները:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝