«ԴԺՀ» եւ «ԼԺՀ» կեղծ պետական գոյացությունները պետք է չեզոքացվեն. Ուոլքեր

24_tn

Կեղծ պետական գոյացությունները, որոնք Դոնբասում ձեւավորել են «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» եւ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» զինյալները, պետք է չեզոքացվեն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերը Hudson Institute վերլուծական կենտրոնում կայացած քննարկման ժամանակ: 

«Այսպես կոչված, «ԴԺՀ»-ն եւ «ԼԺՀ»-ն ստեղծել է Ռուսաստանը, որպեսզի քողարկի Ռուսաստանի դերակատարությունը եւ ամրապնդի շարունակվող հակամարտությունը, եւ դրանք պետք է չեզոքացվեն»,-ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքերով՝ զինյալների «հանրապետությունների» համար տեղ չկա ուկրաինական սահմանադրական կառուցվածքում: «Մինսկյան համաձայնագրերը միտված են Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնմանը, եւ այդ գոյացությունները պետք է վերանան»,-ասել է Ուոլքերը:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի սեպտեմբերից Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Դոնբասի օկուպացված տարածքներում խաղաղապահ առաքելության տեղակայման հարցի շուրջ:

Առանձին բանակցություններ են վարում նաեւ Կուրտ Ուոլքերը եւ ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը:

 

 Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝