Ես չեմ հավատում Պուտինի՝ հրաշք-զենքի մասին պատմություններին հազարավոր պատճառներով. Գոզման

3e487ecc3563a64ceccf7f05571622b0

Գաղտնի ռազմական տեխնոլոգիաները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իրենց արտահայտությունը կունենային ՌԴ արդյունաբերությունում, կարծիք է հայտնել «Աջ ուժերի միություն» համառուսաստանյան շարժման նախագահ Լեոնիդ Գոզմանը, հայտնում է gordonua.com-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ գաղտնի նորագույն ռազմական մշակումների վերաբերյալ, չեն հաստատվել ռուսաստանյան արտադրության տեխնոլոգիական մակարդակով, նշել է քաղաքական գործիչը:  

«Ես չեմ հավատում Պուտինի՝ հրաշք-զենքի մասին պատմություններին ոչ միայն նրա համար, որ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հովանու ներքո ոչ մի լավ բան չի կարող հայտնվել, ոչ միայն հազարավոր ուրիշ պատճառների, այլեւ նրա համար, որ բոլոր այդ գաղտնի մշակումներն անխուսափելիորեն կարտահայտվեին հեռուստացույցներում, սառնարաններում եւ ավտոմեքենաներում»,- ընդգծել է Գոզմանը:

Նա ավելացրել է, որ եթե Պուտինի խոսքերը ճշմարիտ լինեին, ապա ռուսաստանյան ապրանքները կլինեին լավագույնն աշխարհում:

«Սակայն դա դեռեւս այդպես չէ, իսկ ամբողջ աշխարհի նկատմամբ մեր առավելության պատմությունը ներկայացվում է օտարերկրյա արտադրության էկրանների միջոցով»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

2018թ.-ի մարտի 1-ին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մշակել է նոր գերձայնային զենք, իսկ «աշխարհում նմանը չունեցող» օդահրթիռային համալիրը, որը ստացել է «Կինժալ» անվանումը, 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից Հարավային ռազմական օկրուգում անցել է մարտական հերթապահության: Կրեմլի ղեկավարի խոսքերով՝ կատարվում է նաեւ «Սարմատ» միջմայրցամաքային ծանր հրթիռի փորձարկումը:

Ելույթի ժամանակ Պուտինը ցուցադրել է տեսագրությունը հրթիռների փորձնական մեկնարկով եւ անիմացիոն տեսանյութ պայմանական թիրախների ձեւական խոցումով:

Սպիտակ տնից եւ Պենտագոնից պնդել են, որ նախապես տեղյակ են եղել նշված զենքերի մասին եւ պատրաստ են պաշտպանվել ցանկացած սպառնալիքից:  

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝