Ամերիկացի կոնգրեսականն ասել է, թե ինչու է Պուտինը հրթիռն ուղղել Թրամփի նստավայրի վրա

db12afbae24a4c7b5fb480e0165e7e4f

Թրամփի աշխատակազմի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ է, քան վերջին 30 տարիների ընթացքում է եղել: Այս մասին հայտնել է հանրապետական կոնգրեսական Փիթեր Քինգը:

«Մենք ռմբակոծում ենք Սիրիայում Պուտինի դաշնակցին, ավելի շատ զինվորականներ ենք ուղարկում Արեւելյան Եվրոպա եւ Ուկրաինային մահաբեր զենք ենք տրամադրում»,- սոցկայքում գրել է Քինգը՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտիմեկյան ելույթին:

Մեկնաբանելով Պուտինի խոսքը՝ Քինգը նշել է, որ Ռուսաստանի նախագահի կողմից հնչած սպառնալիքները համարվում են Ռուսաստանի նկատմամբ Թրամփի աշխատակազմի առավել կոշտ դիրքորոշման արձագանքը:

Փիթեր Քինգ

Փիթեր Քինգ

«Նախագահ Պուտինն իր ելույթով իրականացրեց մոլեգնած բանավոր հարձակում ԱՄՆ-ի վրա: Նա շատ հեռուն գնաց՝ ցույց տալով Ֆլորիդայում գտնվող Թրամփի «Ձմեռային Սպիտակ տան» վրա միջուկային հրթիռի ձեւական  հարձակման տեսագրությունը: Պուտինն ասել է, որ այդ «անսանձելի» բալիստիկ հրթիռը կարող է անցնել ցանկացած հակամիջուկային պաշտպանական համակարգի միջով, քանի որ շարժվում է ձայնի արագությունից 20 անգամ ավելի արագ եւ հարվածում է «որպես մետեոր, հրե գունդ»,- ընդգծել է կոնգրեսականը:

Վերջինիս կարծիքով, Պուտինի այդպիսի հայտարարությունները թելադրված են նրա թուլությամբ:

«Պուտինն ասել է, որ ինքը նման սպառնալիքներ է հղում նախագահ Թրամփի միջուկային քաղաքականության պատճառով: Առավել հավանական է այն պատճառը, որ Պուտինը գնում է դեպի նախագահական ընտրություններ, եւ նրան քննադատում են ռուսաստանյան լրատվամիջոցները հարյուրավոր ռուսաստանցի զինվորականների համար, որոնց Սիրիայում սպանել են ամերիկացիները, առանց ներողության, առանց զղջման Թրամփի աշխատակազմի կողմից: Պուտինի ելույթը եւ նախագահ Թրամփի նկատմամբ անմիջական սպառնալիքները համարվում են ամոթի զգացումի ու թուլության նշան եւ ընտրությունների նախօրեին ռուսաստանյան ընտրազանգվածի դեմ դեմքը փրկելու փորձ»,-ասել է Քինգը:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝