Սլովակիայում ձերբակալել են լրագրող Կուչակի սպանության մեջ կասկածվող անձին

70_tn

Սլովակիայում ձերբակալել են լրագրող Յան Կուչակի եւ նրա ընկերուհու՝ Մարտինա Կուշնիրովայի սպանության մեջ կասկածվող անձին: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի ոստիկանապետ Թիբոր Գաշպարը: 

Սպանության օրվա հեռախոսազրույցը լսելուց հետո ոստիկանությունը պարզել է, որ երկու տղամարդ պայմանավորվել են զենք վերցնել եւ հանդիպել Վելկա Մաչա գյուղում, որտեղ էլ տեղի է ունեցել լրագրողի եւ նրա ընկերուհու սպանությունը:

Գաշպարի խոսքերով, հետաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել 3 բնակարաններում, հանցաքննվել է մի քանի անձ, որոնցից մեկը ձերբակալվել է: Հայտնաբերվել է կարճափող հրազեն:

Հիշեցնենք, որ 27-ամյա թղթակցին եւ նրա ընկերուհուն մահացած էին հայտնաբերել փետրվարի 25-ին Տրնավայի մոտակայքում գտնվող Վելկա Մաչա գյուղում: 

Կուչակը հայտնի էր հարկային մեքենայությունների վերաբերյալ իր հետաքննական նյութերով:

Փետրվարի 26-ին Բրատիսլավայի կենտրոնում տեղի են ունեցել լրագրողի հիշատակման ակցիաներ: Փետրվարի 28-ին Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիկը հրաժարական է ներկայացրել:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝