ԱՄՆ-ի ֆիննախը ծանուցել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

40198580_303

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հարցը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Նա խոստացել է խոսել պատժամիջոցների մասին մի քանի շաբաթների ընթացքում:

Խոսքը ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության պատասխան միջոցների մասին է: Նախարարությունը մտադիր է ուշադրություն դարձնել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությանը: Reuters գործակալությունը, հղում անելով Դոնալդ Թրամփի աշխատակազմի աղբյուրներին, նույնպես հայտնել էր նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին:

Փետրվարի 16-ին Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ներկայացրել է հետաքննության առաջին արդյունքները: Նախագահի ընտրությունների քարոզարշավի միջամտության մեջ մեղադրվում են Ռուսաստանի 13 քաղաքացիներ եւ երեք իրավաբանական անձինք, այդ թվում նաեւ Սանկտ Պետերբուրգի, այսպես կոչված, «տրոլների գործարանը»:

Մեղադրյալների թվում են գործարար Եվգենի Պրիգոժինը, ում լրատվամիջոցներն անվանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը: «Դավադրությունը նպատակ է ունեցել թուլացնել, խափանումներ առաջացնել եւ ԱՄՆ-ի օրինական աշխատակազմին վնաս հասցնել, որպեսզի հնարավորություն ունենան միջամտելու քաղաքական եւ ընտրական գործընթացներին»,- ասվում է հատուկ դատախազ Մյուլլերի գերատեսչության հայտարարությունում:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝