Մեհրիբան Ալիեւա-Փաշաեւա. երկիրը սեփական «բաղ ու բոստան» սարքած առաջին տիկինը

28407429_1414753408653262_41506977_o

Մեհրիբան Ալիեւան, ով «անհիշելի ժամանակներից» առաջին տիկնոջ կարգավիճակում է, արդեն երկրորդ տարին հանդիսանում է նաեւ բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին տեղակալը:

Նա 12 տարի եղել է Միլի Մեջլիսի պատգամավոր, այնուհետ ամուսինն Ալիեւային նշանակել է փոխնախագահ:

Միջազգային լրատվամիջոցները նրա անունը կապում են կոռուպցիայի հետ՝ նշելով, որ Ալիեւան խոշոր բիզնես-ցանց է վերահսկում:

Մեհրիբան Արիֆ Ալիեւան (Փաշաեւա) ծնվել է 1964թ.-ին Բաքվում՝ Փաշաեւների ընտանիքում, ամուսնացել է 1983թ.-ին:

Նրա երեխաների՝ Արզուի, Լեյլայի եւ Հեյդարի անունները եւս հիշատակվում են կոռուպցիայի վերաբերյալ միջազգային հրապարակումներում եւ քննարկումներում: Նրանք տիրապետում են տասնյակ միլիոնների հասնող օբյեկտների տարբեր երկրներում, ունեն ընկերություններ Լոնդոնում: Ալիեւների որդին՝ 11-ամյա Հեյդարը, 44 մլն դոլարով 9 շքեղ առանձնատուն է «ձեռք բերել» Դուբայի Պալմ-Ջումեյրա համալիրում: Նույն Դուբայում թանկարժեք անշարժ գույքի են տիրապետում նաեւ Արզուն եւ Լեյլան:28309048_1414759665319303_1262619618_n

Մեհրիբան Ալիեւան նաեւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահն է, որի ֆինանսական շարժը գաղտնի է պահվում:

Ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովը, ով ավելի քան 5 տարի կալանավայրում է, խոսել է հիմնադրամի ֆինանսական աղբյուրների մասին: «Նման հիմնադրամները պատմականորեն գոյություն են ունեցել բռնապետական երկրներում եւ նպատակ ունեն ռեպրեսիվ վարչակարգերին մարդկային կերպ հաղորդել: Նման հիմնադրամները երբեք չեն բացահայտում ֆինանսական աղբյուրները»,- նշել է Մամեդովը:

Առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, ով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտնել է, որ Ադրբեջանում պետական միջոցներով դպրոցներ են կառուցում եւ դա վերագրում հիմնադրամին:

Հեյդար Ալիեւի հիմնադրամը Բուխարեստում 7,3 մլն դոլարով ձեռք է բերել ռումինական օֆշորային ընկերության շենքը: Ադրբեջանի նախագահի ընտանիքը կապված է այդ ընկերության հետ, որը հիմնադրամին հատկացրել է 600 քառ. մետր տարածք եւ շնորհել հարկերից ազատված սուբյեկտի կարգավիճակ:

Մեհրիբանի քույրը՝ Նարգիզ Փաշաեւան, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորն է:  Հայրը՝ Արիֆ Փաշաեւը, ղեկավարում է Ազգային ավիացիոն ակադեմիան, հորեղբայրը՝ Հաֆիզ Փաշաեւը, երկրի փոխարտգործնախարարն է եւ Դիվանագիտական ակադեմիայի տնօրենը:28460075_1414759561985980_1423034539_o

Փաշաեւների ընտանիքի մյուս անդամներն ամուր դիրքեր ունեն կառավարությունում եւ ակադեմիական շրջանակներում, կապված են հզոր բիզնես խմբերի հետ: Միջազգային փորձագետները նշում են, որ Ադրբեջանն այսօր կառավարվում է միջնադարյան եվրոպական ֆեոդալիզմին բնորոշ մեթոդներով. իրար հետ կապված մի քանի ընտանիքներ վերահսկում են երկրի կոնկրետ աշխարհագրական շրջաններն ու տնտեսության ոլորտները:

Փաշաեւների ընտանիքը տնօրինում է «Փաշա հոլդինգ»-ը, որն իր մեջ ներառում է տասնյակ բանկեր, շինարարական, էներգետիկ ընկերություններ, տարբեր գործակալություններ Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում: Ընտանիքին են պատկանում Lider TV-ն, կոսմետիկայի արտադրության Nargiz ընկերությունը:

2017թ.-ի փետրվարի 21-ին Իլհամ Ալիեւը Մեհրիբան Ալիեւային նշանակում է առաջին փոխնախագահ: Մեկնաբանելով նշանակումը,  քաղաքագետ Իսա Համբարը նշել է, որ դա հակասում է ժողովրդավարական նորմերին, ծաղր է՝ ուղղված սեփական ժողովրդին, իսկ պետության ղեկավարը երկիրը դիտարկում է որպես իր ընտանիքի սեփականություն:

Ալիեւների եւ Փաշաեւների ընտանիքին քննադատելու համար տասնյակ լրագրողներ եւ բլոգերներ կալանավորվել են, փակվել են մի շարք լրատվամիջոցներ:

Մեհրիբան Ալիեւան ազատ լրատվամիջոցների ճնշումների ֆոնին ղեկավարում եւ ֆինանսավորում է այնպիսի խոշոր ԶԼՄ-ներ, ինչպիսիք են «Թրենդը», «Ագենտը», Lider TV-ն,  «Կվադրոցիկլը» եւ «Սոցիալական ցանցերը»:

Մեհրիբան Ալիեւային փոխնախագահի պաշտոնում նշանակելուց հետո երկրում էլ ավելի է վատթարացել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ խոսքի ազատության վիճակը:

Աղբյուր՝ meydan.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝