ՌԴ դեսպանին սպանողը 22-ամյա Մեւլութ Ալթինթաշն է, ում մոտ ոստիկանական վկայական են հայտնաբերել

rusastani despan

Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած 22-ամյա տղամարդը Մեւլութ Մերթ Ալթինթաշն է, ով հեռացվել է իրավապահ համակարգից հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո, հաղորդում է HaberTurk-ը:

Նշվում է, որ նախկին ոստիկանը ՖԵԹՈ ահաբեկչական կազմակերպության անդամ է:  Իրավապահներին հաջողվել է չեզոքացնել հանցագործին, ում մոտ հայտնաբերվել է ոստիկանական վկայական:

Հաղորդվում է, որ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա կրակելուց հետո զինված տղամարդը բացականչել է․ «Ալլահ աքբար։ Հալեպը մի մոռացեք, Սիրիան մի մոռացեք։ Այդ բռնությունների մեջ ով մասնաբաժին ունի, բոլորն էլ մեկ առ մեկ հաշիվ են տալու»։

ՌԴ ԱԳՆ-ն բարձրաստիճան դիվանագետի վրա կատարված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն:

Պաշտոնական Անկարան, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն արդեն դատապարտել են ռուսաստանցի դիվանագետի սպանությունը:

5555 666666

Աղբյուր՝ HaberTurk

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝