Պորոշենկոն խոսել է Պուտինի հետ

3645976-poroshenko-i-putin-snova-pogovorili-po-

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Deutsche Welle-ն: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

«Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ ուկրաինացի գերիների ազատ արձակման գործընթացն ակտիվացնելու համար»,- հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից:

Պուտինը եւ Պորոշենկոն քննարկել են նաեւ «նորմանդական քառյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգը, որը տեղի կունենա Մյունխենում:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մինսկյան համաձայնագրի ստորագրման տարելիցին: ««Նորմանդական քառյակի» անդամները, ինչպես նաեւ ԱՄՆ-ը տեղեկացված են այդ հեռախոսազրույցի մասին, հաստատել են Պորոշենկոյի աշխատակազմից:

Այդ բանակցությունների մասին Կրեմլը որեւէ տեղեկատվություն չի տարածել: Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը ոչ միշտ է տեղեկացնում ՌԴ նախագահի շփումների  մասին, դա վերաբերում է նաեւ Պորոշենկոյի հետ զրույցին:

«Նորմանդական քառյակի» վերջին բանակցությունները տեղի են ունեցել 2017թ.-ի ամռանը, երբ Պետրո Պորոշենկոն, Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկում էին Դոնբասի հրադադարը:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝