Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցների առկայության դեպքում Ֆրանսիան հարված կհասցնի

23_tn

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Ֆրանսիան ապացույցներ ձեռք բերի Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին, անմիջապես հարված կհասցնի այն վայրին, որտեղ այն արտադրվում է:

Մակրոնն ընդգծել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման «կարմիր գիծ» է սահմանել, եւ այն վերահսկվելու է:

Սիրիայում իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողովի՝ 2017թ.-ի սեպտեմբերի 6-ին հրապարակված զեկույցում ասվում էր, որ կառավարական ուժերը «շարունակել են քիմիական զենք կիրառել քաղաքացիների նկատմամբ այն վայրերում, որոնք գտնվել են ընդդիմության վերահսկողության տակ»:

«Ամենալուրջ միջադեպ» փորձագետներն անվանել են ապրիլին Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքի վրա կատարված հարձակումը, երբ զոհվել էին առնվազն 83 մարդ, այդ թվում՝ 28 երեխա եւ 23 կին: Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հաստատել է, որ Իդլիբում կիրառվել է զարին կամ դրա համակերպը:

Սիրիական իշխանությունը բազմիցս հերքել է հակամարտության ընթացքում քիմիական զենքի կիրառումը:

Փարիզում 2018թ.-ի հունվարին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ «Սիրիայում քիմիական զենքի խնդիրը լուծելու Ռուսաստանի անկարողությունը կասկածի տակ է դնում նրա նշանակությունը ճգնաժամի վերացման հարցում»: Պետքարտուղարն ավելացրել է, որ 2014թ.-ի ապրիլից  հայտնվել են նոր ապացույցներ այն մասին, որ Սիրիան նախկինի նման քիմիական զենք ունի: Նա նաեւ Ռուսաստանին մեղադրել է հունվարի 22-ին Արեւելյան Գուտայում քիմիական հարձակման մեջ, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 20 խաղաղ բնակիչ:

Աղբյուր՝  gordonua.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝