Օդեսայի քաղաքապետին ձերբակալել են Կիեւի օդանավակայանում

32_tn

Ուկրաինայի պետական սահմանային ծառայության աշխատակիցներն Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին ձերբակալել են Կիեւի օդանավակայանում, հայտնում է gordonua.com-ը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել լրագրող Նատալյա Սեդլեցկայան:   

«Գենադի Տրուխանովն այսօր առավոտյան Վարշավայից ժամանել է Կիեւ եւ անմիջապես ձերբակալվել է սահմանապահների կողմից»,-նշել է լրագրողը:

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել է 3 անձի, ովքեր կասկածվում են Օդեսայի քաղխորհրդի բյուջետային միջոցները վատնելու մեջ, հայտնել են Ուկրաինայի ԱՀԲ-ից: Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյա է, երկուսը՝ ընկերությունների ղեկավարներ: Նրանց անունները չեն նշվում:

Պաշտոնեական դիրքի չարաշահման, պետական միջոցները վատնելու մեջ կասկածվում են նաեւ Օդեսայի քաղաքապետը, նրա տեղակալը եւ այլ պաշտոնյաներ:

Գենադի Տրուխանովը 2017թ.-ի դեկտեմբերի 26-ին արձակուրդ է գնացել եւ մինչ օրս աշխատավայրում չի հայտնվել:   

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝