Ալ-Բաղդադին ողջ է եւ բուժվում է հոսպիտալում. Իրաքի ՆԳՆ

IS-1-640x351

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է եւ բուժում է ստանում հոսպիտալում՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում, տեղեկացնում է gordonua.com-ը՝ հղում անելով AFP-ին:

Այդ մասին հայտնել է Իրաքի ՆԳՆ հետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ղեկավար Աբու Ալի ալ-Բասրին:

Նրա խոսքերով, ԻՊ-ի ղեկավարը վիրավորվել է գրոհայինների դիրքերի ուղղությամբ կատարված օդային հարվածների արդյունքում: Նա կոտրվածքներ է ստացել, վնասված է ոտքը, ինչի պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Բացի այդ, նա տառապում է դիաբետից:

Ալ-Բասրիի տվյալներով, ԻՊ-ի ղեկավարը գտնվում է Իրաքի հետ սահմանակից շրջանում, որտեղ դեռեւս գործում են ահաբեկչական խմբավորման որոշ ջոկատներ: 

Ալ-Բաղդադին «Իսլամական պետությունը» գլխավորում է 2014թ.-ի հունիսից: Լրատվամիջոցներում բազմիցս հայտնվել են նրա մահվան մասին տեղեկություններ, որոնք հետագայում հերքվել են:

2017թ.-ի հունիսի 16-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել էին օդային հարվածների միջոցով Ալ-Բաղդադիի չեզոքացման մասին: Սեպտեմբերին ԻՊ-ը հրապարակեց նրա ելույթի ձայնագրությունը:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝