Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուսաստանցի մի քանի զինյալների անունները

новый коллаж

Conflict Intelligence Team (CIT) հետաքննող խումբը ճշտել է այն ռուսաստանցիների անունները, ովքեր զոհվել են Սիրիայում փետրվարի 7-ին ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների պատճառով: Այս մասին տեղեկացրել է CIT-ը ֆեյսբուքյան էջում:

Զոհվածներ Ալեքսեյ Լադիգինը Ռյազանից, Վլադիմիր Լոգինովը Խաբարովսկից, ինչպես նաեւ Ստանիսլավ Մատվեեւը եւ Իգոր Կոսոտուրովը Սվերդլովսկի մարզի Ասբեստ քաղաքից, CIT-ի տվյալներով, ծառայել են ռուսաստանյան չգրանցված «Վագներ» մասնավոր ռազմական ստորաբաժանումում: Տեղի ունեցած ավիահարվածի հետեւանքով զոհված ռուսաստանցի զինծառայողների ընդհանուր թիվը հայտնի չէ:

CIT-ի ղեկավար Ռուսլան Լեւիեւը հայտնել է, որ զոհվածների անուններն իրենց հաջողվել է ճշտել սոցկայքերի  մոնիտորինգի միջոցով: Լեւիեւը եւ նրա գործընկերները ուշադրություն են դարձրել այն հրապարակումներին, որտեղ հստակ անուններ են նշված եղել: Ներկա պահին, CIT-ի ղեկավարի խոսքերով, իրենց հաջողվել է ճշտել հինգ մարդկանց անուններ:

«Հիմա ավելի ու ավելի շատ անուններ են հայտնվելու: Սովորաբար, երբ Սիրիայում մարդիկ են զոհվում, հարազատներն այդ մասին իմանում  են մի քանի շաբաթ անց: Այս դեպքում անցել է ընդամենը 5 օր: 2-3 շաբաթից, ես կարծում եմ, որ հնարավոր է դեռ շատ մարդկանց անուններ իմանանք»,-ասել է Լեւիեւը:

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝