Ուժայինները Սաակաշվիլիին բերման են ենթարկել մազերից քարշ տալով. նոր կադրեր

1518472641-6021-miheil-saakashvili

Համացանցում նոր կադրեր են հայտնվել՝ նկարահանված ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու ժամանակ, հայտնում է  unian.net-ը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես հատուկ համազգեստ հագած մի քանի տղամարդ ներխուժում են ռեստորան: Ուժայինները Սաակաշվիլիի մազերից քաշելով գցում են գետնին: Այնուհետ Վրաստանի նախկին նախագահի մազերից բռնած դուրս են բերում ռեստորանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 12-ին Կիեւում բերման էին ենթարկել «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին, այնուհետ նրան արտաքսել Լեհաստան:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝