Կիեւում բերման են ենթարկել Սաակաշվիլիին

1513589186-2165

Կիեւում՝ «Սուլուգունի» ռեստորանի մոտակայքում բերման են ենթարկել «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին, հայտնում է unian.net-ը: Դա հաստատել է Սաակաշվիլիի համակիր Դավիդ Սաքվարելիձեն:

«Միխեիլին բերման են ենթարկել հատուկջոկատայինները, նրան տարել են անհայտ ուղղությամբ»,-հայտնել է նա:

ТСН.ua-ի աղբյուրների տեղեկություններով, Սաակաշվիլիին բերման են ենթարկել Ուկրաինայի միգրացիոն ծառայության հարցման հիման վրա:  Հաղորդվում է, որ քաղաքական գործչին տեղափոխել են դիմակներ կրող մարդիկ, որոնց համազգեստի վրա գրված է եղել «Պետական սահմանային ծառայություն»:

Հաղորդվում է, որ Սաակաշվիլին պետք է դեպորտացիայի ենթարկվի Լեհաստան:

Ուժայինների գործողությունները ներկայացնող տեսանյութը տեղադրվել է «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի ֆեյսբուքյան էջում:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝