ԱՄՆ Պետդեպի ղեկավարը շրջայց է սկսում Մերձավոր Արևելքում

BGwXHJDL-580

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 11-16-ը կատարելիք շրջագայությունների ընթացքում կայցելի Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս և Քուվեյթ:

Առաջին կանգառը կլինի Հորդանանի մայրաքաղաք Ամմանը, որտեղ Թիլերսոնը կհանդիպի թագավոր Աբդալլա Երկրորդի և արտգործնախարար Այման Սաֆադիի հետ: Թուրքիայում Պետդեպի ղեկավարը ծրագրում է երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ մի շարք խնդրահարույց հարցեր քննարկել, այդ թվում Աֆրինում իրավիճակի շուրջ:

Լիբանանում նույնպես կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Եգիպտոսում պետքարտուղարը կհանդիպի նախագահ Աբդել Ֆաթահի հետ: Քուվեյթում Թիլերսոնը կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կքննարկի Քուվեյթի շուրջ իրավիճակի կարգավորման հարցերը:

Դիտվել է՝