Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են նախագահական ընտրությունները

full_Protest-_6_ (1)

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությունը մտադիր չէ մասնակցել նախագահի արտահերթ ընտրություններին, որը տեղի կունենա ապրիլին, տեղեկացնում է Deutsche Welle-ն:   

«Մուսաֆաթը» դարձավ երրորդ կուսակցությունը, որը հայտարարում է ընտրությունները բոյկոտելու մասին: Ավելի վաղ նման հայտարարությամբ են հանդես եկել երկու այլ ընդդիմադիր կուսակցություններ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը: 

Ադրբեջանում հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2018թ.-ի հոկտեմբերի 17-ին: Սակայն օրերս այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն անսպասելիորեն արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կայացրեց:

Ալիեւը, ով երկիրը կառավարում է մոտ 15 տարի, նախագահի պաշտոնին հավակնում է արդեն 4-րդ անգամ:

2016թ.-ի հանրաքվեից հետո Ալիեւն իրավունք է ստացել արտահերթ ընտրություններ հայտարարել, ինչն ադրբեջանական ընդդիմությունը գնահատում է որպես իշխող վարչակազմի բռնակալական բնույթն ամրապնդելու փորձ: Նույն հանրաքվեի արդյունքներով նախագահի իշխանության ժամկետը երկարաձգվում է՝ 5-ից դառնալով 7 տարի:

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝