Սիրիայում խոցել են թուրքական ռազմական ուղղաթիռ

3d6331727fe04d931c77957b94067fdc

Թուրքական ռազմական ուղղաթիռը խոցվել է Սիրիայում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին: «Ահաբեկիչները դաժան պատասխան են ստանալու»,- ասել է թուրք նախագահը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան, որն ուղղված էր քուրդ ռազմականացված խմբավորումների, ինչպես նաեւ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Միեւնույն ժամանակ Դամասկոսը տվյալ գործողությունը համարում է երկրի ինքնիշխանության խախտում:

Աղբյուր՝ aif.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝