Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փխենյան

54101424

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին առաջարկել է մոտ ժամանակներն այցելել Փխենյան, հայտնում է BBC-ն: Հրավերը փոխանցել է նրա քույրը՝ Կիմ Ե Չժոն: Նա առաջինն է հյուսիսկորեական առաջնորդների ընտանիքից, ով այցելել է Սեուլ՝ կապված օլիմպիական խաղերի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում: Նախագահը հաճոյախոսություններ է փոխանակել տիկին Կիմի հետ, ում հետ ժամանել է նաեւ Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավար, երկրի գերագույն ժողովի նախագահ Կիմ Են Նամը: Դա թերակղզու հյուսիսի ամենաբարձրաստիճան պատվիրակությունն է Սեուլում 1950-ական թվականների Կորեական պատերազմից հետո, եւ Հյուսիսային Կորեայի իշխող ընտանիքի առաջին այցն է հարեւան երկիր. պատերազմից հետո Կիմ Չեն Ինի ոչ մի հարազատ չէր այցելել Սեուլ: Սակայն Հարավային Կորեայի նախագահը երկու անգամ եղել է Փխենյանում:

Հանդիպումը հնարավոր եղավ շնորհիվ ձմեռային օլիմպիադայի, որտեղ երկու Կորեաները մասնակցում են մեկ թիմով: Խաղերի բացման արարողության ժամանակ Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի մարզիկները քայլում էին մեկ դրոշի ներքո:

Հիշեցնենք, որ Մուն Չժե Ինը անցած տարի հաղթեց նախագահական ընտրությունների ժամանակ՝ կողմ արտահայտվելով Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների բարելավմանը: Սակայն իրավիճակը թերակղզում չափազանց սրվեց նոր հրթիռների փորձարկումից ու Կիմ Չեն Ինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների փոխանակումից հետո:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝