Ի՞նչ են քննարկել «կրեմլյան ցուցակում» ընդգրկված օլիգարխները Պուտինի հետ

_99960805_tass_25195096

Forbes-ի ցուցակում ընդգրկված ռուսաստանցի գործարարները հանդիպել են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջին անգամ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից «կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո, հայտնում է BBC-ն:

Ամերիկյան պատժամիջոցների մասին խոսել են եւ կուլիսների ետեւում, եւ պաշտոնական մասում, սակայն  Պուտինի հետ հետեւանքների մասին բովանդակային քննարկում չի ստացվել: 

ՌԴ նախագահը մասնակցել է համագումարին, այնուհետ գործարարների եւ կառավարության պաշտոնյաների հետ անցկացրել է փակ հանդիպում: Համագումարին մասնակցած գործարարների մեծամասնության անունները ներառված են «կրեմլյան ցուցակում»:

Ինչպես հայտնի է, ցուցակը չի ենթադրում անհատական պատժամիջոցների ավտոմատ կիրառում, սակայն ոմանք անհանգստություն են հայտնում արեւմտյան գործընկերների հետ ապագա գործարքների առնչությամբ, որոնք կարող են ձախողվել «սեւ ցուցակում» հայտնվելու պատճառով:     

Նավթային «Լուկօյլ» ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը լրագրողներին հայտնել է, որ զեկույցը կարող է ընկերության համար վարկերի ներգրավման ընդհատումների պատճառ հանդիսանալ, եւ ռիսկերն էական են:   

ՌԴ նախագահի խոսքերով, ինքն ակնկալում է, որ պատժամիջոցների ռեժիմը շուտով կհոգնեցնի նրանց, ովքեր այն կիրառել են: Պուտինը գործարարներին հայտնել է, որ 3 շաբաթ հետո ՌԴ-ում կմեկնարկի  կապիտալի համաներման երկրորդ փուլը, ինչի շնորհիվ գործարարները կարող են «սպիտակեցնել» իրենց կապիտալները:   

Պուտինի եւ օլիգարխների հանդիպումը փակ ռեժիմով տեւել է շուրջ մեկ ժամ: Գործարարների մեծամասնությունը հրաժարվել է հրապարակել քննարկման մանրամասները:  

«Խոսել ենք հարկերի եւ լավ կյանքի մասին, պատժամիջոցների մասին հիշատակում չի եղել»,-լրագրողներին հայտնել է Evraz ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Աբրամովը:   

«Նախագահն իր գնահատականներն է տվել արտաքին քաղաքականությանը եւ պատասխանել լրացուցիչ հարցերի»,-նշել է ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը:    

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝