Օլիգարխ Օլեգ Դերիպասկան խոստացել է դատական կարգով պարզել հարաբերությունները Նավալնիի հետ

09123907

Միլիարդատեր Օլեգ Դերիպասկան մտադիր է դատական կարգով պաշտպանել իր հեղինակությունը եւ արժանապատվությունը՝ կապված իր հասցեին ներկայացրած «կեղծ մեղադրանքների» հետ: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է գործարարի սոցցանցի էջում:

Դերիպասկան մեղադրանքը համարում է «մի խումբ անձանց երեւակայության արդյունք» եւ «պատվիրված քարոզչության դրսեւորում»: Բացի այդ, նա նախազգուշացրել է լրատվամիջոցներին այդ տեղեկությունները տարածելու համար՝ նշելով, որ մտադիր է «ճնշել կեղծ տեղեկատվության տարածման ցանկացած փորձ»:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին անցկացրել է հետաքննություն եւ եկել եզրահանգման, որ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն, ով պատասխանատու է միջազգային քաղաքականության համար, բանակցություններ է վարել Օլեգ Դերիպասկայի հետ, ինչպես նաեւ նրա միջոցով հատուկ տեղեկություններ է ստացել 2016թ.-ի ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքում:

 

Աղբյուր՝ ru.hromadske.ua

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝