Չինական տաքսի-դրոնն առաջին անգամ ուղեւոր է տեղափոխել

2627028h688

Չինական Ehang ընկերությունը ցուցադրել է իր տաքսի-դրոնի առաջին թռիչքն ուղեւորների հետ: Թռչող տաքսին, նախագծողների խոսքերով, կարող է մեկ ուղեւորին տեղափոխել 130 կմ/ժ արագությամբ եւ օդում մնալ ավելի քան 20 րոպե:

Աբու-Դաբիի իշխանությունները 2017թ.-ի սկզբին հայտարարել էին, որ պատրաստ են ԱՄԷ-ում ստեղծել Ehang 184 մակնիշի անօդաչու թռչող տաքսիների ցանց:

Սեփական տաքսի-դրոնների ստեղծման աշխատանքներով են զբաղվում մի շարք այլ ընկերություններ՝ այդ թվում Uber-ը: Այդ ընկերությունն իր առաջին արտադրանքը կփորձարկի 2020թ.-ին՝ Դուբայում:

 

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝