Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի «տեղեկատվության նախարարին»

xw_1353376

Թուրքական ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «տեղեկատվության նախարարին»՝ Օմեր Յեթեքին: Այդ մասին հայտնում է novayagazeta.ru-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:

Յեթեքը պատասխանատու է եղել ԻՊ-ի ենթակայության տակ գտնվող ԶԼՄ-ների կողմից տեղեկատվության ապահովման համար: Նա նաեւ կասկածվում է Թուրքիայում մի շարք ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ: Դատարանի որոշմամբ Օմեր Յեթեքը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի դեկտեմբերի վերջին օրերին Թուրքիայում ձերբակալեցին «Իսլամական պետության» հետ փոխգործակցող առնվազն 55 կասկածյալների: Միայն Ստամբուլում ձերբակալվել էր 45 մարդ, ովքեր հարձակումներ էին նախապատրաստել: Եվս 10-ը ձերբակալվել էին Իզմիրում:  

Ընդհանուր առմամբ, թուրք իրավապահները ձերբակալել են ԻՊ-ի ահաբեկչական գործունեության հետ առնչություն ունեցող ավելի քան 5000 կասկածյալի:

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝