Կիեւում պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը. Սաակաշվիլիի կողմնակիցները վեչե են հրավիրել

1113094415

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Եվրոպական հրապարակում անցկացվում է «Նոր ուժերի շարժում» կուսակցության կազմակերպած «Երթ ապագայի համար» ակցիայի մասնակիցների հանրահավաքը՝ վեչեն, տեղեկացնում է unian.net-ը:

Երթի մասնակիցները, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականի պահանջով, անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով:   

Ակցիային մասնակցել է ավելի քան 4 հզր մարդ: Նրանցից ոմանք իրենց ձեռքին պահել են դեղնա-կապույտ եւ կարմիր դրոշներ: 

Եվրոպական հրապարակում անցկացվող հանրահավաքին մասնակցում է նաեւ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին:  Կազմակերպիչները հայտարարել են, որ այսօրվա ակցիան «համակարգի ապամոնտաժման» պահանջով արշավի սկիզբն է:

Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը նախագահի հրաժարականն է, այնուհետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ նոր կառավարության ձեւավորումը:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝