Մոսկվան ձյան գերության մեջ է. վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել

27720889_1397479197047350_1660684744_n

ՌԴ օդերեւութաբանական կենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգավորության մակարդակը բարձրացրել է դեղինից նարնջագույն, հայնում է Ինտերֆաքսը:  Հաշվի է առնվել տարերային աղետների, առատ ձյան եւ սառցակալումների հասցրած վնասների հավանականությունը:

ԱԻ նախարարության Մոսկվայի բաժանմունքում օպերատիվ շտաբ է ստեղծվել: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում 1 մարդ է զոհվել, եւս 5-ը՝ վիրավորվել:

Օդեւրեւութաբանների կանխատեսումներով, ձյան տեղումները Մոսկվայում կշարունակվեն ամբողջ օրը, սպասվում է ձնաբուք:  

Անբարենպաստ եղանակի պատճառով դադարեցվել է տրամվայների եւ գնացքների որոշ երթուղիների շարժը:

Վերջին օրերին Մոսկվայում  տեղումները կազմել են ամսական նորմայի 64%-ը: 

111111 222222222222222

333333 44444444444444

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝