ԱՄՆ-ում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին. կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ

Снимок

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում բախվել են ուղեւորատար եւ բեռնատար գնացքները, հաղորդում է Deutsche Well-ն:  Վթարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, վիրավորների թիվը հասնում է 50-ի:   

Ուղեւորատար գնացքում, որը Նյու-Յորքից մեկնել է դեպի Մայամի, գտնվել է 147 մարդ՝ այդ թվում տրանսպորտային ընկերության 8 աշխատակիցներ: Գնացքը բախումից հետո դուրս է եկել գծերից: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 2017թ.-ի դեկտեմբերին Սիեթլ-Պորտլենդ երթուղու գնացքը եւս դուրս էր եկել ռելսերից եւ շրջվել, ինչի հետեւանքով 3 մարդ էր զոհվել, շուրջ 100-ը՝ վիրավորվել: Գնացքի վագոններից մեկը կամրջից ընկել էր ավտոճանապարհի վրա, ինչի հետեւանքով վնասվել էր 9 ավտոմեքենա։

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝