Իտալիայում երիտասարդը կրակ է բացել սեւամորթ ներգաղթյալների ուղղությամբ, կան վիրավորներ

27658512_1396641430464460_1527004913_n

Իտալիայի Մաչերատա քաղաքում առնվազն 6 մարդ հրազենային վնասվածքներ են ստացել, երբ հարձակվողն ավտոմեքենայից  կրակ է բացել նրանց ուղղությամբ, տեղեկացնում է BBC-ն: 

Բոլոր տուժածներն օտարերկրացիներ են եղել: Հրաձիգը ձերբակալվել է: Նրա թիկունքին իտալական դրոշ է եղել գցված, եւ հարձակումը, ըստ ոստիկանության, ռասիստական դրդապատճառներ է ունեցել: 

Մաչերատայի քաղաքապետը ելույթ է ունեցել տեղի հեռուստաալիքով եւ բնակիչներին կոչ արել մնալ տներում:  

Հաղորդվում է, որ բոլոր տուժածները սեւամորթ ներգաղթյալներ են եղել: Նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Կասկածյալը տեղաբնակ երիտասարդ է՝ 28 տարեկան: Նա ձերբակալման պահին ձեռքով ֆաշիստական ողջույն է հղել:27658266_1396644803797456_1329063726_n

Այդ քաղաքում ընթանում է 18-ամյա Պամելա Մաստրոպիետրոյի սպանության հետաքննությունը, որի մասնատված դին նախորդ շաբաթ գտել են 2 ճամպրուկների մեջ: Այդ սպանության գործով ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ՝ ծագումով Նիգերիայից: Տեղի ԶԼՄ-ները պնդում են, որ այդ 2 միջադեպերը կապված են իրար հետ: 

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝