ԱՄՆ-ը հրապարակել է նոր միջուկային դոկտրինը

pentagon

ԱՄՆ-ը Ռուսաստանին կասկածում է միջուկային զենքն առաջինը կիրառելու մտադրության մեջ, նշված է Պենտագոնի նոր դոկտրինում, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Միեւնույն ժամանակ փաստաթղթում ընդգծված է, որ Վաշինգտոնը Մոսկվային որպես հակառակորդ չի դիտարկում:

Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը կարող է առաջինը կիրառել միջուկային զենք՝ «սխալմամբ ենթադրելով», որ դա կնպաստի հակամարտության դեէսկալացիային իր համար բարենպաստ պայմաններով:

Նոր միջուկային դոկտրինում հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանին, Չինաստանին եւ Հյուսիսային Կորեային: Մասնավորապես, կա պնդում, որ Ռուսաստանն ի հավելումն ԽՍՀՄ-ից ստացած ժառանգության, մշակում է նոր միջուկային սպառազինություն՝ խախտելով տարբեր համաձայնագրեր:

Փաստաթղթում նշվում է, որ Վաշինգտոնը Ռուսաստանին եւ Չինաստանին չի դիտարկում որպես հակառակորդ, ընդհակառակը, փորձում է կայուն փոխհարաբերություններ հաստատել: «Ռուսաստանը Խորհրդային Միությունը չէ, իսկ «սառը պատերազմը» վաղուց ավարտվել է»,-նշվում է զեկույցում:   

Այդ ամենից բացի, զեկույցում նկարագրված են միջոցները, որոնք կիրառում է Միայցյալ Նահանգները, որպեսզի պաշտպանի իրեն եւ իր դաշնակիցներին: 

Ռուսաստանի միջուկային սպառազինության հարցով Վաշինգտոնը մտադիր է շարունակել դիվանագիտական որոշումների որոնումները:

Բացի այդ, փաստաթղթում հիշատակվում են ռազմա-արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:   

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝