«Կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո Սերգեյ Գալիցկին հարստացել է, իսկ մի խումբ օլիգարխներ լուրջ վնասներ են կրել

f5f311f225988d4ba1b7498f70fb6ddec2121a90

«Կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո ցուցակում ներառված  96 ռուսաստանցի օլիգարխների համակցված կարողությունը նվազել է 1,06 մլրդ դոլարով, հաղորդում է Deutsche Welle-ն: Առավել շատ էժանացել են «Լուկօյլ» ընկերության ղեկավարի ակտիվները: Օլիգարխները նման ֆինանսական կորուստներ են կրել ընդամենը 13 ժամվա ընթացքում:

«Լուկօյլ»-ի ղեկավար Վագիթ Ալեքպերովի կորուստները կազմել է 226 մլն դոլար, Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինինը՝ 205 մլն դոլար, իսկ գործարար Սուլեյման Քերիմովինը՝ 102 մլն դոլար: Ռոման Աբրամովիչի կարողությունը նվազել է 60 մլն.-ով, իսկ Վլադիմիր Պոտանինինը՝ 48 մլն.-ով:

Քանի որ միլիարդատերերի համակցված հարստությունը գնահատվում է շուրջ 420 մլրդ դոլար, նրանց կորուստները կազմել են ընդհանուրի 0,3 տոկոսը:

Հետաքրքիր է, որ «Կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո հայկական ծագում ունեցող ռուսաստանցի գործարար Սերգեյ Գալիցկին հարստացել է 157 մլն դոլարով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունվարի 30-ին հրապարակել էր ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան պատժամիջոցների թիրախում են: Ցուցակում էին հայտնվել 210 անձանց՝ 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ:

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝