«Շունը հաչում է, քարավանը՝ գնում». Պուտինն արձագանքեց

976c869356b403ab33c814bfecfd9d9d

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացրած «կրեմլյան ցուցակը», հաղորդում է meduza.io-ն:

«Ռուսաստանը պետք է «մտածի իր մասին», զբաղվի տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ, առողջապահությամբ, կրթությամբ, պաշտպանունակության ամրապնդմամբ՝ առաջնորդվելով «շունը հաչում է, քարավանը՝ գնում» կանոնով»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

Պուտինը ցուցակի կազմելն անվանել է «ոչ բարեկամական, անբարյացակամ ակտ», եւ հայտարարել, որ այդ ցանկում հայտնված յուրաքանչյուր անձի ետեւում կանգնած են հասարակ ռուսաստանցիներ: Այդ կերպ, ՌԴ նախագահի խոսքերով, ցուցակում ընդգրկել են երկրի ամբողջ բնակչությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսօր հրապարակել է ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան պատժամիջոցների թիրախում են: Ցուցակում են հայտնվել 210 անձանց՝ 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝