Թուրքական բանակն Աֆրինում հարվածներ է հասցրել քրդերի դիրքերին

27042762_1383397265122210_1328053203_n

Թուրքական օդուժը սիրիական Աֆրինի շրջանում մի քանի հարված է հասցրել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի», «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության ջոկատների դիրքերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունում:

«Հունվարի 19-20-ին  ոչնչացվել են ահաբեկիչների օբյեկտները՝ այդ թվում ապաստարանները եւ պահեստները: Հարվածները հասցվել են ի պատասխան սադրիչ գործողությունների»,-գրված է հաղորդագրության տեքստում:

Պաշտոնական Անկարան չի բացառում քրդերի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների անցկացումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Աֆրինում ռազմական գործողությունները կարող են մեկնարկել ցանկացած պահի:

Այժմ թուրքերը մոբիլիզացնում են ուժերը: Հաթայ նահանգում տեղակայվել են թուրքական մեծաթիվ զորամիավորումներ:   

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկ անգամ եւս կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել սիրիական քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին ցուցաբերվող աջակցությունը:

26995234_1383397305122206_251309117_n 26996002_1383397301788873_2129906921_n

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝