Ֆրանցիսկոս պապն օդանավում պսակադրել է բորտուղեկցորդուհուն եւ նրա ընտրյալին

1111

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Չիլիից Պերու մեկնելու ընթացքում օդանավի մեջ պսակադրել է բորտուղեկցորդուհուն եւ նրա ընտրյալին՝ չվերթը սպասարկող ուղեկցորդին, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Երկու ժամ տեւողությամբ թռիչքի ժամանակ նա տեղեկացել է, որ 39-ամյա Պաոլան եւ 41-ամյա Կառլոն ունեն երկու երեխա, նրանք քաղաքապետարանում գրանցել են իրենց ամուսնությունը, սակայն չեն պսակադրվել, քանի որ երկրաշարժի հետեւանքով նրանց քաղաքի եկեղեցին փլուզվել է:

Պապն առաջարկել է այդ արարողակարգն անցկացնել հենց ինքնաթիռի մեջ:

5555 3333

Ավելի ուշ, երբ Հռոմի պապը ժամանել է Պերու, հավատացյալներին ողջունելու ժամանակ միջադեպ է արձանագրվել: Երբ նրա մեքենան անցել է տարածքով, հեծյալ ոստիկաններից մեկը վայր է ընկել: Պապն իջել է մեքենայից, մոտեցել ընկած կին ոստիկանին, եւ սպասել այնքան, մինչ ժամանել է շտապբուժօգնության անձնակազմը:

Աղբյուր՝ Reuters

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝