Մոսուլում ձերբակալել են ԻՊ-ի դահիճին, այնուհետ ազատ արձակել կաշառքի դիմաց

0103abuomer

«Ճերմակ մորուք» մականունով Աբու Օմերը, ով մասնակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրապարակային մահապատիժներին, ձերբակալվել է Մոսուլում, այնուհետ ազատ արձակվել կաշառքի դիմաց, տեղեկացնում է meduza.io-ն:

Այդ մասին հայտնել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Զուխեիր Ալ-Ջաբուրին: Ըստ նրա, Աբու Օմերը, ով տեղափոխվել է Մոսուլի ոստիկանական բաժանմունքներից մեկը, լքել է այն՝ վճարելով 7,5 հզր դոլար կաշառք: Թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Օմերին ազատ արձակած ոստիկանների նկատմամբ, Ալ-Ջաբուրին չի մանրամասնել:

Իրաքի իշխանություններն ավելի վաղ պաշտոնապես հաստատել էին, որ ձերբակալվածն Աբու Օմերն է:

«Ճերմակ մորուքը»  երեւում է ԻՊ-ի հրապարակային մահապատիժները պատկերող մի քանի տեսանյութերում: Նրա մասնակցությամբ տեսանյութերից մեկում գլխատում են 3 տղամարդու, իսկ մյուսում՝   քարկոծելով սպանում մեկ ուրիշին:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝