Մուհամեդ անունը Վիեննայում հայտնվել է ամենատարածվածների եռյակում

7a452fef83c29a2289dd29757513c53f

Մուհամեդը դարձել է ամենատարածված երրորդ անունը, որը տրվել է են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի նորածիններին, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Kronen Zeitung պարբերականին:

Դա հաստատվել է պաշտոնապես. 2017թ.-ի ընթացքում ամենատարածված անունները եղել են Ալեքսանդրը եւ Մաքսիմիլիանը, իսկ մուսուլմանական Մուհամեդ անունը երրորդն է:

Նշվում է, որ ցանկը կազմելիս հաշվի են առնվել այդ անվան բոլոր տարբերակները՝ Մուհամեդ, Մուհամեթ, Մոհամադ եւ այլն: 

2017թ.-ին Վիեննայում լույս աշխարհ են եկել Ալեքսանդր անունով 175 նորածիններ, Մաքսիմիլիան անունով 161 եւ Մուհամեդ անունով 159 երեխաներ: Հնգյակում են հայտնվել նաեւ Դավիթ (151) եւ Ֆիլիպ (137) անունները:

Իգական սեռի ներկայացուցիչների ամենատարածված անուններն են Սոֆյան (183), Սառան (173) եւ Աննան (142):

Ի դեպ, Վիեննան Հռոմի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսական կենտրոն է: 2001 թ.-ի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչության կրոնական դավանանքի հարաբերակցությամբ իսլամը երկրորդ տեղում է 8%-ով:

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝