Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ռազմավարական նպատակ է. Պորոշենկո

poroshenko

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ երկրի անդամակցությունը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին շարունակում է մնալ ռազմավարական նպատակ, սակայն 2018թ.-ին այդ նպատակն անհասանելի է:

«ԵՄ անդամակցությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելն, անկասկած, մնում են մեր ռազմավարական նպատակները: Քանի որ այդ հեռանկարը հաստատ 2018թ.-ի համար չէ, միայն կնշեմ, որ ես համոզված եմ դրա իրական լինելու մեջ»,- փոխանցում է Ինտերֆաքսը նախագահի խոսքերը:

Բացի այդ, ինչպես նշել է Պորոշենկոն, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը «ճանապարհային քարտեզ է հետագա  արմատական փոփոխությունների համար, որոնք Ուկրաինային կմոտեցնեն կոպենհագենյան չափանիշներին՝ խաղաղության հեղինակավոր միությանն անդամակցության համար»:

«Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ես ուրվագծեցի հետագա միջանկյալ քայլերը: Դա Շենգենյան գոտու հետ ասոցիացիան է, անդամակցությունը ԵՄ-ի Մաքսային միությանը, Էներգետիկ միությանը եւ Միասնական թվային շուկային: Ոլորտային ինտեգրումը փաստացիորեն արեւելյան սահմանները կվերածի ԵՄ-ի սահմանների ավելի շուտ, քան մենք պաշտոնապես կանդամակցենք ԵՄ-ին»,- համոզված է նախագահը:

Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագիրն ամբողջ ծավալով ուժի մեջ է մտել անցած տարվա սեպտեմբերի 1-ից: 2014թ.-ից այն սահմանափակ էր գործում:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝