Կայացել է Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը

368x207_420517

Ֆրանսիայում կայացել է Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրները պետք է հարգեն օրենքի գերակայությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ բարձրաձայնելով Թուրքիայում ուսանողների, դասախոսների և լրագրողների ճակատագրի վերաբերյալ մտահոգությունների մասին:

Մակրոնը նաև նշել է, որ Թուրքիայում վերջին զարգացումները թույլ չեն տալիս առաջընթաց գրանցել ԵՄ-ին անդամակցության գործընթացում: Մեր ժողովրդավարական համակարգերը պետք է ամուր լինեն ահաբեկչության դեմ պայքարում: Միևնույն ժամանակ դրանք պետք է ամբողջովին պաշտպանեն օրենքի գերակայությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝