Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը կորցնում է ակտուալությունը

էրդողան3

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը կորցնում է ակտուալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ Միացյալ Նահանգները չի կատարում Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջները: Էրդողանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն աշխարհին արդարության դասեր տալու իրավունք չունի։

Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մասնակից են համարում 2016 թվականի ամռանը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին և պահանջում են նրա արտահանձնումը։

Դիտվել է՝