Վրաստանը կրկին հրաժարվել է ռուսաստանյան գազի գնումներից

gazprom_876

2018թ.-ին Վրաստանն ավելացրել է Ադրբեջանից ներկրվող բնական գազի ծավալները՝ հասցնելով մինչեւ 2,679 մլրդ խորանարդ մետրի. ռուսաստանյան գազի գնումներ չեն կատարվի, տեղեկացնում է kavkaz-uzel.eu-ն:

2017թ.-ի հունվարին Վրաստանը համաձայնություն էր տվել «Գազպրոմի» առաջարկին՝ դրամայնացնել ռուսաստանյան գազի տարանցումը Հայաստան, իսկ ապրիլին հրաժարվել էր գազի գնումներից մինչեւ 2017թ.-ի վերջը: Փորձագետները պնդում են, որ ադրբեջանական գազն ավելի էժան է, եւ առավել կայուն ներդրում է ապահովում վրացական տնտեսության մեջ:

Վրաստանը, որը մինչեւ 2017թ.-ի մարտը 100 մլն խորանարդ մետր գազ է գնել Ռուսաստանից, 2018թ.-ին եւս կհրաժարվի ռուսաստանյան վառելիքից, հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին:

2018թ.-ին Վրաստանն ադրբեջանական գազի գնումները կավելացնի    12,2%-ով:

Ժամանակին «Գազպրոմի» հետ համաձայնագիրը Վրաստանում բողոքի ակցիաների պատճառ էր հանդիսացել:

Աղբյուր՝ kavkaz-uzel.eu

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝