Իրանում բողոքի ցույցերը ստանում են քաղաքական բնույթ

2bff2712b8e30f0f31acd2aea6342236_XL

Հազարավոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել Իրանում: Սա 2009 թվականից ի վեր ամենախոշոր բողոքի ալիքն է երկրում:

Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունենում արյունալի բախումներ, որոնց ընթացքում գրանցվել են տասնյակ զոհեր երկու կողմից: Որոշ քաղաքներում ցուցարարները գրոհել են ոստիկանական մի քանի տեղամասեր ու հրդեհել դրանք: Ավելի քան 400 ցուցարար ձերբակալվել է:

Սկզբնական շրջանում ցուցարարների բարձրացրած պահանջները կրում էին տնտեսական բնույթ: Նրանք բողոքում էին ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի գների բարձրացման: Սակայն բողոքի ցույցերն աստիճանաբար ստացան քաղաքական բովանդակություն եւ ուղղվեցին ընդդեմ երկրի նախագահ Հասան Ռոհանիի։ Այժմ բողոքի ալիքն ուղղվում է ընդդեմ երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի:

amerikayidzayn.com

Դիտվել է՝