Սիրիայում ռուսական ուղղաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են

1512106605

Ռուսական ՄԻ-24 ուղղաթիռը կործանվել է Սիրիայում: Զոհվել են երկու օդաչուներն էլ:

Ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, ավիավթարը տեղի է ունեցել կիրակի: Նախնական տեղեկություների համաձայն,  ողբերգության պատճառ են դարձել տեխնիկական խնդիրները:

Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հրահանգեց դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: Մինչդեռ Սիրիայում դեռ շարունակում է մնալ մշտական ռազմական խմբավորում՝ Խմեյմիմ եւ Տարտուս ավիաբազաներում:

Դիտվել է՝