Իրանում բախումները շարունակվում են. Աճում է զոհերի թիվը

A796D573-0B20-44C9-B8EE-80A87252BE44_cx0_cy10_cw0_w1023_r1_s

Իրանում դեկտեմբերի 28-ից սկիզբ առած անկարգությունները շարունակվում են:  Ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ զոհերի թիվն արդեն գերազանցում է երկու տասնյակը:

Reuters-ի տեղեկություններով, զոհերի մեջ կա նաեւ ոստիկան, նրան  սպանել են որսորդական հրացանով:

Պետական հեռուստաընկերության հաղորդմամբ քաղաքացիական անձինք սպանվել են,  երբ փորձել են տիրանալ  ոստիկանական բաժանմունքի շենքին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ  Իրանում եկել է փոփոխությունների ժամանակը: Իսկ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը չի անտեսի «կոշտ ռեժիմի դեմ պայքարող Իրանի ժողովրդի հերոսական դիմադրությունը»:

Մինչդեռ ՌԴ-ն այլ դիրքորոշում ունի. ԱԳՆ պաշտոնական գնահատականներով՝ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն է:

 

 

Դիտվել է՝