Իրանի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են անցկացվում

26174839_1363467097115227_1955009980_n

Արդեն երկրորդ օրն է Իրանի մի շարք քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Իրանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ցույցերն ուղղված են   կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ։

Իրանի փոխնախագահ Էսխաք Ջահանգիրին ցույցերի անցկացման համար մեղադրել է պահպանողական շրջանակներին։ Նրա կարծիքով՝ վերջիններս օգտագործում են երկրի տնտեսական խնդիրները նախագահ Հասան Ռոուհանիի բարեփոխումների քաղաքականությունը տապալելու համար։ Ըստ նրա, դրանով է պայմանավորված ցուցարարների «Հեռացիր Ռոուհանի», «Մահ բռնապետին» գրությամբ պաստառներն ու կոչերը:

Բողոքի ակցիաների մասնակիցներն առաջ են քաշում նաև քաղաքական պահանջներ։ Քերմանշահ քաղաքում ցուցարարները բացականչել են «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին» և «Մահ կամ ազատություն» կարգախոսներ։

Իրանի բնակչության թվով երկրորդ քաղաքում՝ Մեշխեդում բախվել են ցուցարարները եւ ոստիկանները, բերման է ենթարկվել առնվազն 50 մարդ։

Իրանում աճում է դժգոհությունը Սիրիային, Լիբանանին եւ պաղեստինցիներին ցուցաբերվող  հսկայական աջակցության հետ կապված, ինչը, ըստ քննադատների, վնաս է հասցնում ազգային շահերին եւ բարդացնում մարդկանց կյանքը։

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝