«Իսլամական պետության» զինյալները մի քանի ճակատով անցել են հակահարձակման

l-125304

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքում եւ Սիրիայում սկսել են հակահարձակման գործողություններ ձեռնարկել, տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով ահաբեկիչների գործունեությամբ զբաղվող Directorate-4 գործակալությանը:

Քրդական ապստամբական խմբավորումների տեղեկացմամբ, ջիհադիստները գրավել են Քիրքուկ եւ Խավիջա քաղաքների մոտ գտնվող մի քանի բնակավայր եւ շարունակում են գրոհել փեշմերգայի ջոկատների դիրքերը:

ԻՊ-ի զինյալներն այժմ շարժվում են Քիրքուկից հարավ ընկած տարածքով՝ գրոհելով Թուզ Հուրմաթու եւ Սամարրա բնակավայրերի մոտ գտնվող դիրքերը:

Հաղորդվում է, որ քրդական զորաջոկատները զգալի կորուստներ են կրել. զոհվել եւ վիրավորվել է շուրջ 70 մարդ:

Ջիհադիստները զգալի հաջողությունների են հասել նաեւ սիրիական Աբու-Քամալ քաղաքի եւ Աթ-Թադամոն շրջանի ուղղությամբ ձեռնարկած գրոհների ժամանակ: Զոհվել են սիրիացի բազմաթիվ զինվորականներ:  

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝