ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի արյունալի ահաբեկչության պատասխանատվությունը

26133267_1361767717285165_1352717521_n

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ է դարձել 40 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պայթյունները տեղի են ունեցել այսօր առավոտյան Քաբուլի արեւմտյան հատվածում: Բացի 4 տասնյակ զոհերից, կա նաեւ առնվազն 30 վիրավոր:

Նախնական տվյալներով, հարձակման թիրախում եղել են տեղի տեղեկատվական գործակալությունը եւ մշակութային կենտրոնը:

Զոհերի մեջ կան նաեւ կանայք եւ երեխաներ:   

Աֆղանստանի ՆԳՆ մամուլի քարտուղարի տեղակալ Նուսրաթ Ռահիմին հայտնել է, որ առաջին պայթուցիկ սարքը գործի է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից: Ավելի ուշ պայթել են երկու ականներ, որոնք տեղադրված են եղել մշակութային կենտրոնի շենքի պատերի մեջ:

26176438_1361767763951827_1447194920_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝