«Բաց Ռուսաստանի» կայքէջն արգելափակվել է

KMO_158516_00002_1_t218_173432

«Բաց Ռուսաստան» կազմակերպության կայքէջն արգելափակվել է ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով, տեղեկացնում է novayagazeta.ru-ն:

ՌԴ հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունն այդ կայքէջն ընդգրկել է այնպիսի կայքերի ցանկում, որոնք իբր մասսայական անկարգությունների կոչեր են հնչեցնում եւ իրականացնում են ծայրահեղական գործունեություն:

2017թ.-ի ապրիլին Գլխավոր դատախազությունը բրիտանական «Բաց Ռուսաստան»-ին եւ «Ժամանակակից Ռուսաստանի ինստիտուտ»-ին ճանաչեց որպես անցանկալի կազմակերպություններ:

Մեծ Բրիտանիայում գրանցված առաջին կազմակերպությունը պատկանում է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, իսկ մյուսը՝ նրա որդուն՝ Պավելին:

Գլխավոր դատախազության տեղեկություններով, այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը:  

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝