Սաակաշվիլիի կողմնակիցները հավաքվել են մեկուսարանի մոտ, խարույկների շուրջ

144817_big

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հավաքվում են Կիեւի ժամանակավոր պահման մեկուսարանի մոտ, որտեղ պահվում է ձերբակալված քաղաքական գործիչը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այս պահին տարածքում շուրջ 100 մարդ կա, ովքեր հավաքվել են տակառների մոտ եւ տաքանում են խարույկների շուրջը:  Նրանք փակցրել են «Պորոշենկո, ազատիր՛ Սաակաշվիլիին» գրությամբ պաստառներ: «Նոր ուժերի շարժում» կուսակցության ակտիվիստներն անցորդներին թռուցիկներ են բաժանում՝ կոչ անելով մասնակցել դեկտեմբերի 10-ին նախատեսված երթին, որի ժամանակ պահանջելու են նախագահ Պորոշենկոյի իմփիչմենթը:

Լրագրողների հետ շփվում են Սաակաշվիլիի փաստաբանները եւ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուրի Դերեւյանկոն:

Դատարանը 72 ժամվա ընթացքում պետք է ընտրի Սաակաշվիլիի խափանման միջոցը:

Զրահաբաճկոններ հագած ոստիկանները շրջափակել են տարածքը:

2017-12-08T224452Z_901542428_UP1EDC81R6RVC_RTRMADP_3_UKRAINE-SAAKASHVILI 59_main

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝